Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՅԳԻՆԵՐ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾԱՐԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՅԳԻՆԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի 25.05.2023թ. N01/35/277-2023 գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում խաղողի այգիների հիմնման, գինեգործարանի, մառանի եվ հյուրատան կառուցման ներդրումային ծրագրին հավանություն տալու և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը ուղղակի վաճառքի ձևով «Արագածոտնի այգիներ» ՍՊ ընկերությանը վաճառելու մասին» Աշտարակ համայնքի ավագանու 11.03.2022թ. N 26-Ա որոշումը:

2. Տալ համաձայնություն «Արագածոտնի այգիներ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում Արագածոտնի այգիներ և գինեգործարան ներդրումային ծրագրին՝ համաձայն հավելված 1-ի:

3. Տալ համաձայնություն «Արագածոտնի այգիներ» ՍՊ ընկերությանը (պետական գրանցման համար՝ 273.110.1220965, գրանցված՝ 02.03.2022թ., ՀՎՀՀ՝ 02853849) ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում ներդրումային ծրագիրն իրականացնելու համար, համայնքի սեփականություն հանդիսացող 50.0472հա հողը ուղղակի վաճառքի եղանակով օտարելուն:

4. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը և հաստատմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(562.71 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner