Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2017թ-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16/3 և <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 32/5 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն հատված 1-ի:
2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի:
3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի:
4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի:
5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի:
6. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի:
7. <Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: /հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտային մաս 521561.4 0 521561.4
Ծախսային մաս 522305.6 32944.3 555249.9
Դեֆիցիտ -744.2 -32944.3 -33688.5
Պահուստային ֆոնդ 26000.0 0 26000.0