15.09.22
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
|
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ...
Մանրամասն |
|
15.08.22
Ամփոփվեցին «Երիտասարդ ստեղծագործող» մրցույթի արդյունքները
|
Օգոստոսի 12-ին Աշտարակի համայնքապետարանում ամփոփվեցին երիտասարդների միջազգային օրվան նվիրված «Երիտասարդ ստեղծագործող» մրցույթի արդյունքները։Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Աշտարակ համայնքի 21 երիտասարդ ստեղծագործող։ 1-ին փուլում մրցույթին ներկայացված աշխատանքները տեղադրվեցին Աշտարակ համայնքի ֆեյսբուքյան էջում, որտեղ հետևորդների ակտիվ քվեարկության արդյունքում ընտրվեց 10-ը աշխատանք։ 2-րդ փուլում ընտրված ստեղծագործական աշխատանքները ցուցադրվեցին համայնքապետարանի շենքում, իսկ վերջնական փուլում հանձնաժողովն ընտրեց մրցանակային 3 աշխատանքները։Աշտարակ համայնքի ղեկավարի կողմից պատվոգրով և դրամական մրցանակով պարգևատրվեցին․1-ին մրցանակային տեղ՝ Ռոբերտ Հարոյան (16 տարեկան, Նոր Եդեսիա ...
Մանրամասն |
|
28.07.22
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
|
Հուլիսի 27-ին Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Աշտարակ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստը վարում էր Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։ Ներկա էին ավագանու 17 անդամ։ Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի՝ նիստի ընթացքում քննարկվեցին Աշտարակ համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարողականի մասին և Աշտարակ համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին հարցերը։ Նիստի ուղիղ հեռարձակման հղումը՝ https://www.youtube.com/watch?v=9kUbNLk0JP8
|
|
18.07.22
Երիտասարդների միջազգային օրվան նվիրված ստեղծագործական մրցույթ
|
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Օրվա խորհրդին համահունչ՝ Աշտարակ համայնքում կիրականացվի «Երիտասարդ ստեղծագործող» խորագրով ստեղծագործական մրցույթ, որն իր մեջ կներառի արվեստի տարբեր ճյուղեր՝ լուսանկարչություն, ձեռագործ աշխատանքներ՝ խեցեգործություն, նկարչություն, ասեղնագործություն և այլն:Մրցույթին կարող են մասնակցել Աշտարակ համայնքում բնակվող 16-ից 30 տարեկան երիտասարդները: Ստեղծագործական աշխատանքները, դիմում-հայտերը և անձը հաստատող փաստաթղթերը կընդունվեն Աշտարակի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով բաժնում հուլիսի 18-ից մինչև հուլիսի 29-ը, ժամը 09։00-18։00։1-ին փուլով մրցույթին ներկայացված աշխատանքները ...
Մանրամասն |
|
04.07.22
Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալը մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին
|
Հունիսի 29-ից 30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։ Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում էին պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ: Համաժողովի ընթացքում Աշտարակ համայնքը ներկայացնում էր համայնքի ղեկավարի տեղակալ Շանթ Վահանյանը։Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալը համաժողովի շրջանակներում մասնակցել է «Խելացի քաղաքներ» և «Զբոսաշրջություն» աշխատաժողովների ընթացքում։ Աշխատաժողովները յուրահատուկ հարթակ էին հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչների երկխոսության, ծրագրային գաղափարների փոխանակման, ...
Մանրամասն |
|
17.06.22
Քննարկվում է համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ծրագիրը
|
Հունիսի 10-ին տեղի ունեցավ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ 2-ին` Աշտարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ծրագրին, մասնակցելու հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը:Ժողովի ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալ Շանթ Վահանյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում կոմունալ ծառայությունների համար ընտրված անհրաժեշտ ավտոմեքենաների ցանկը։Ներկայացվեց նաև մասնակից բնակավայրերում անցկացված քննարկումներն՝ ուղղված ծրագրի ընտրությանը և ծրագրով նախատեսված համայնքային ներդրմանը։Ժողովի ավարտին որոշվեց ծրագրին մասնակցելու համար հաստատել մասնակից բնակավայրերի որոշմամբ ձևավորված նախաձեռնող խմբի կողմից նախապատրաստված ծրագրի առաջարկը։ Նախաձեռնող խմբում ընդգրկված ...
Մանրամասն |
|
|
03.06.22
ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
|
Հարգելի՛ բնակիչներ Հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին` Աշտարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ծրագրին մասնակցելու հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ին գալ Աշտարակի համայնքապետարան /ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու անվան հրապարակ 7/։ Ձեր հարցերը նախապես կարող եք ուղարկել ashtarakmunicipality@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել /0232/ 3-10-26 հեռախոսահամարով։ Համայնքային ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի ֆեյսբուքյան էջում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |