Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 258
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Թատրոնի միջազգային օր
ԵՐԲ
Մարտ 27
ՎԱՅՐ

Աշխարհի բազմաթիվ երկրներում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամեն տարի մարտի 27-ին նշվում է թատրոնի համշխարհային օրը (World Theater Day),  որը հռչակվել է 1961 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ  կոնգրեսի կողմից և նշվում է ամեն տարի: Նպատակը «ազգերի միջև խաղաղության և բարեկամության ամրապնդման, աշխարհի բոլոր թատերական գործիչների համագործակցությանը» նպաստել է: 

Թատրոնը խոր արմատներ ունի, բառն առաջացել է հին հունական theatron (θέατρον),  որը  նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Այն առաջացել է հին Հունաստանում Դիոնիսոսին նվիրված  ծիսակատարություններից: Հայտնի էին երկու ժանր՝ ողբերգություն և կատակերգություն: Երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն: Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ: 

Հայկական թատրոնի արմատները գնում են մինչև մ.թ.ա. I հազարամյակ՝ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններ:

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69թ․ Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ․թ․ա․ 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ: Իսկ մ.թ.ա 53թ. բեմադրվել է  Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Սկսած մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին։ Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բ-ի ողբերգություններից  հատվածներ՝ գրված հունարեն:
 
Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ առաջին ուղերձը  գրել է  1962 թ. ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (1889—1963):

 

 


Բոլորը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner