"Դոմ Մոսկվի" մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Արագածոտնի մարզպետարանը հայտարարում են՝ Աշտարակ քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասըթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ փետրվարի 1-ից։
Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ․ հունվարի 27-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։
Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել: +37443710214 (Մանուկյան Իրինա), +37410510211 (Էմմա Գևորգյան):