2022թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է Համահայկական ամենամյա մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն:
Փառատոնն անցկացվելու է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից՝«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհք ունեցող հայ մանուկներ և պատանիներ, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները:
Կից ներկայացվում է միջոցառման ընթացակարգը:
Հավելյալ հարցերով կարող եք դիմել.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
հեռ. +374 10 599-647
Էլ.փոստ. karen.mnatsakanyan@escs.am
Կայքէջ. www.escs.am
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ ԿԳՄՍՆ»
Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. +374 60 833-383
Էլ.փոստ. nca.contemporary@gmail.com
Կայքէջ. www.nca.am
Facebook. Henrik Igityan National Centre for Aesthetics