Հայաստանում անասնաբուծության արդյունավետությունը զգալիորեն բարձրացնելու նպատակով, «KT Agro» ՍՊԸ հայ-ֆրանսիական նորարարական գյուղատնտեսության խորհրդատվական ընկերության և Ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ ընտրվել է մի լուծում, որը մեծ ներդրումներ չի պահանջում, շատ ծախսատար չէ, արդյունավետ է և զգալիորեն նպաստում է Հայաստանի պարենային անվտանգության խնդրի լուծմանը՝ Հայաստանում ֆրանսիական բարձր մսային մթերատվությամբ օժտված Blanche du Massif Central (Բլանշ) ոչխարի ցեղի ներդրումը: Բլանշ ցեղը վերջին 45 տարիների ընթացքում հատուկ բուծվել է Ֆրանսիայի կենտրոնական մասիվ (Massif Central) շրջանի համար, որտեղ լանդշաֆտային և կլիմայական պայմանները նման են Հայաստանի մարզերի մեծ մասի բնակլիմայական պայմաններին։ Հատկապես կարևոր է, որ այս ցեղը, լինելով շատ արդյունավետ, միևնույն ժամանակ շատ դիմացկուն է և կարող է հաջողությամբ օգտագործել նաև ժայռոտ և քարքարոտ արոտավայրերը, որոնք նույնիսկ տեղական ցեղերը սովորաբար չեն օգտագործում:
Ծրագրի մանրամասների համար՝ պրոֆ. Տիգրան Չիթչյան 094 43 29 97, Կարեն Կարապետյան 094 27 05 33: