ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` Աշտարակ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետևյալ թափուր պաշտոնների համար.
1. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ԱՐԵՎԻԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
2. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՀՈՎԻԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
3. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂՁՔԻ ԹԻՎ 14 ԶԱՆԳԱԿ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
4. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԵՐԶՆԿԱՅԻ ԹԻՎ 6 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
5. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԹԻՎ 10 ՌՈՍԱՆՆԱ ՄԱԼՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
6. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿԻ ԹԻՎ 7 ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏԻԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
7. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՀԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 13 ՄԱԿՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
8. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՇԻ ԹԻՎ 17 ԿՎԱՇ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1) դիմում
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամզինվորական կցագրման վկայական.
9) նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)
10) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը կանցկացվի 2023թ.-ի օգոստոսի 15-ին, ժամը 11։00-ին Աշտարակի համայնքապետարանի շենքում:
Հասցեն` ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հրապարակ 7, 3-րդ հարկ, Նիստերի դահլիճ, հեռախոս` /0232/ 3-10-26, էլեկտրոնային հասցե` ashtarak.aragatsotn@mta.gov.am: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմում /թիվ 5 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*120/:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023թ.-ի օգոստոսի 7-ը, ժամը 15:00: Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ, ներկայացնելով անձնագիրը: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու կարող են դիմել Աշտարակի համայնքապետարան, 2-րդ հարկ, թիվ 5 սենյակ, հեռախոս /0232/ 3-10-26*120: Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ կհրապարակվի azdarar.am կայքում, առնվազն 1 շաբաթ առաջ:
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ