Աշտարակ համայնքի ավագանու 12․09․2023թ․ թիվ 121-Ն որոշմամբ հաստատվել է <<Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը>> և խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը։
Խորհրդակցական մարմնին անդամակցելու համար անհրաժեշտ է դիմումի ձևը լրացնել և ուղարկել Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայքին կամ ashtarakmunicipality@gmail.com էլ․ հասցեին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 13․11․2023թ․։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու կարող եք դիմել Աշտարակի համայնքապետարան, 3-րդ հարկ, աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին, հեռախոս /0232/ 3-10-26*110։