ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.12.2020թ. ժամը 12:00 -ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ.
Լոտ 1. Աշտարակ քաղաքի Արտակի փողոց, N 1/6 հասցեում գտնվող, 02-001-0265-0080 ծածկագրով 73,4քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս: Հողամասը հանդիսանում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս: 1քմ-ի տարեկան վճարի մեկնարկային գինը 100 ՀՀ դրամ, նախավճարը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 23.12.2020թ:
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26: Աշտարակի համայնքապետարան