ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2021թ. ժամը 12:00 -ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք.
Լոտ 1. Աշտարակ քաղաքի <Մուղնի>, 2-րդ թաղամաս, N 41/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0340-0032/ 273քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ բնակելի նշանակության շենք-շինություններ կառուցելու համար:
Լոտ 2. Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց, N 16/10 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0042-0249/ 36քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ ավտոտնակ կառուցելու համար:
Լոտ 3. Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի, N 6/5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0410-0215/ 900քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս՝ հասարակական նշանակության շենք-շինություններ կառուցելու համար:
Լոտ 4. Աշտարակ քաղաքի <Մուղնի>, 5-րդ թաղամաս, N 11/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0311-0028/ 204քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ բնակելի նշանակության շենք-շինություններ կառուցելու համար:
Լոտ 5. Աշտարակ քաղաքի <Մուղնի>, 5-րդ թաղամաս, N 13/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0311-0019-ից/ 352քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ բնակելի նշանակության շենք-շինություններ կառուցելու համար:
Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
1քմ-ի մեկնարկային գինը հաշվել կադաստրային արժեքի 100%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 12.02.2021թ:
Մանրամասների համար դիմել աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26:
Աշտարակի համայնքապետարան