Սիրելի շրջանավարտներ, տոնական այս օրը շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։
Այսօր դուք թևակոխում եք մի նոր շրջան, որտեղ ունենալու եք ավելի շատ մարտահրավերներ և պարտականություններ, ավելի լայն ասպարեզ ինքնադրսևորման և ինքնահաստատման համար, ավելի մեծ պատասխանատվություն ձեր կյանքի և մեր երկրի ապագայի նկատմամբ։
Ցանկանում եմ, որ լինեք ուժեղ և պայքարող, իմաստուն և հավատարիմ ձեր արժեքներին, ու հաջողությունը անպայման կուղեկցի ձեզ։
Շնորհավորում եմ նաև մեր սիրելի ուսուցիչներին և շնորհակալություն եմ հայտնում նրանց ազգանվեր գործի համար։
Հաջողություն եմ ցանկանում բոլորին: