Աշտարակի համայնքապետարանը ս/թ. հունվարի 21-ի համայնքի ավագանու N 3-Ա և համայնքի ղեկավարի 2026 թվականի հունվարի 26-ի N 197-Ա որոշումներին համապատասխան մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Նշվածի համատեքստում Աշտարակ համայնքի ավագանու որոշմամբ սահմանվել է առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը, Աշտարակ համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի համակարգող հանձնաժողով, հաստատվել են վերջինիս աշխատակարգը, գործընթացի իրականացման յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվությունների և առաջարկների ներկայացման հայտի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։
Շնորհիվ ստեղծված հնարավորության՝ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համագործակցաբար բարելավելու իրենց բնակավայրը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքի կյանքը՝ իրացնելով իրենց՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը։ Այս հարթակը համայնքի բնակիչներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է, լուծումների միասնական որոնման միջոց:
Սպասում ենք ձեր առաջարկներին։
Լրացված մասնակցության հայտը խնդրում ենք կցել ներկայացվող առաջարկին։
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Աշտարակ համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի համակարգող հանձնաժողովի՝ աշխատանքների մեկնարկի նիստի
Աշտարակ համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի համակարգող հանձնաժողովի՝ իրազեկման փուլի ավարտի նիստի
Աշտարակ համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի համակարգող հանձնաժողովի՝ ներկայացված առաջարկ-նախագծերի գնահատման նիստի
Facebook
Location on Google Maps
YouTube