
Հարգելի՛ քաղաքացիներ,
Մարտի 11-ին, ժամը 11։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ համայնքում անց է կացվելու շտաբային ուսումնավարժություն «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով:
Ուսումնավարժության ժամանակ Ներսես Աշտարակեցու հրապարակում իրականացվելու են նաև էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Աշտարակի համայնքապետարան