22.01.2024թ. ժամը 12:00-ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման և վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ.
Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ.
Լոտ 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Քասաղի կիրճ տեղանաս, N 28/3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0861-0386/ 547,8քմ հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամաս 50 /հիսուն/ տարի ժամկետով: Հողամասը ապահովված չէ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ճանապարհներով: Հողամասի տարեկան վճարի մեկնարկային գինը 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, նախավճարը՝մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 17.01.2024թ:
Հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ.
Լոտ 1. Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող, 02-028-0330-0042 ծածկագրով 1,96623հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով՝ գնման նախապատվության իրավունքով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2. Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող, 02-028-0332-0011 ծածկագրով 0,396հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով՝ գնման նախապատվության իրավունքով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող, 07-050-0139-0029 ծածկագրով 0,202հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով՝ գնման նախապատվության իրավունքով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 4. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող, 07-050-0109-0092 ծածկագրով 0,0559հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով՝ գնման նախապատվության իրավունքով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 5. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող, 02-113-0239-0120 ծածկագրով 0,1001հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով՝ գնման նախապատվության իրավունքով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 6. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող, 02-112-0140-0068 ծածկագրով 2,35184հա գյուղատնտեսական նշանակության հողամաս /2,02254հա-արոտավայր և 0,3293հա-կորիզավոր/ 25 տարի ժամկետով՝ գնման նախապատվության իրավունքով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 120 000 /մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 7. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող, 02-001-0694-0129 ծածկագրով 0,18657հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով՝ գնման նախապատվության իրավունքով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
Մրցույթի լոտերի նախավճարը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 17.01.2024թ:
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26
Աշտարակի համայնքապետարան