Այսօր: Երկուշաբթի, 9 Մարտի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Մասնակցե՛ք Աշտարակ համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
Ընթացիկ փուլ՝
imgInner_0.jpg

Աշտարակի համայնքապետարանը ս/թ. հունվարի 15-ի համայնքի ավագանու N 3-Ա և համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 20-ի N 163-Ա որոշումներին համապատասխան մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Նշվածի համատեքստում Աշտարակ համայնքի ավագանու որոշմամբ սահմանվել է առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը, Աշտարակ համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս աշխատակարգը, գործընթացի իրականացման յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվությունների և առաջարկների ներկայացման հայտի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։

Շնորհիվ ստեղծված հնարավորության՝ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համագործակցաբար բարելավելու իրենց բնակավայրը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքի կյանքը՝ իրացնելով իրենց՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը։ Այս հարթակը համայնքի բնակիչներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է, լուծումների միասնական որոնման միջոց:

Սպասում ենք ձեր առաջարկներին։

Լրացված մասնակցության հայտը խնդրում ենք կցել ներկայացվող առաջարկին։

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Աշտարակ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի կառավարման հանձնաժողովի՝ աշխատանքների մեկնարկի նիստի

 Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Աշտարակ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի կառավարման հանձնաժողովի՝    իրազեկման փուլի ավարտի նիստի

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Աշտարակ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի  կառավարման հանձնաժողովի՝ ներկայացված առաջարկ-նախագծերի գնահատման նիստի

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Աշտարակ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի  կառավարման հանձնաժողովի՝     հանրային քննարկումների և լսումների փուլի ավարտի նիստի

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Աշտարակ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի  կառավարման հանձնաժողովի՝  քվեարկության արդյունքների ամփոփման նիստի

 Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

Աշտարակ համայնքում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված և սուբվենցիա ստացած ծրագրի իրականացման վերաբերյալ

 

 

Գործընթացի արդյունքների ներկայացում (01/03/2026-15/03/2026)
15/01/2025-10/04/2026
Ընթացքում է
01/02/2025-13/02/2025 23:55
Առաջարկների ներկայացման փուլ
Պատասխանատու՝ ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
14/02/2025-04/03/2025
Առաջարկների նախնական գնահատման փուլ
Պատասխանատու՝ ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
05/03/2025-18/03/2025 18:00
Քվեարկության փուլ
Պատասխանատու՝ ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
19/03/2025-01/04/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
Պատասխանատու՝ ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
01/04/2025-01/06/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
Պատասխանատու՝ ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ, Անուշ Արամյան
31/07/2025-31/12/2025
Իրականացման փուլ
Պատասխանատու՝ ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ, Անուշ Արամյան
01/03/2026-15/03/2026
Գործընթացի արդյունքների ներկայացում
Պատասխանատու՝ ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ, Անուշ Արամյան
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
Ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում   ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   06 փետրվար 2025 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Գիտավան ՌՖԷԻ թաղամասում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։ Երեխաների և երիտասարդների մարզական միջոցառումների կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր և գոյություն ունեցող մարզադաշտերի ստեղծման, տարածքների բարեկարգման, հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ: Ծրագրով առաջարկվում է Գիտավան ՌՖԷԻ թաղամասում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը` մասնավորապես տարածքներն առանձնացնել ցանկապատով, համապատասխան վայրերում կատարել կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ, դրանք առանձնացնելով բազալտե եզրաքարերով։ Ծրագրի իրականացումը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, հաշվի առնելով պահանջարկի մեծացումը, շատ նպատակահարմար է համայնքում ունենալ բարեկարգված ֆուտբոլի խաղադաշտեր: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
9 1144
Սպորտ
Աշտարակ համայնքի Բազմաղբյուր և Ղազարավան բնակավայրերում աղբամանների տեղադրում   ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ   07 փետրվար 2025 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Բազմաղբյուր և Ղազարավան բնակավայրերում աղբամանների տեղադրում»։ Ծրագրով առաջարկվում է բարելավել Բազմաղբյուր և Ղազարավան բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման որակը` մասնավորապես համապատասխան վայրերում կատարել աշխատանքներ, դրանք առանձնացնելով ցանկապատով և տեղադրել աղբամաններ։
4 501
Այլ
Մաքուր գյուղ՝ ապագայի հիմքը   ԱՆԳԵԼԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ   10 փետրվար 2025 Ծրագրի նպատակն է բարելավել Ուշի գյուղի էկոլոգիական վիճակը և ապահովել բնակիչների համար մաքուր ու կազմակերպված միջավայր՝ տեղադրելով ժամանակակից աղբամաններ գյուղի տարբեր հատվածներում։ Նախատեսվում է նաև բարձրացնել համայնքի էկոլոգիական գիտակցությունը՝ խթանելով թափոնների ճիշտ տեսակավորումը և վերամշակումը։ Այն նպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, կբարձրացնի բնակիչների կենսամակարդակը, կդառնա ավելի  մաքուր և առողջ ապագայի հիմք։
0 178
Բնապահպանություն
Խաղահրապարակների կառուցում   Աննա Տոնյան   12 փետրվար 2025 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում և Բյուրական բնակավայրում խաղահրապարակների կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։ Ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի լավ հանգստի և ժամանցի պայմաններ և խթանել երեխաների առողջ զարգացումը համայնքում: Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Նախատեսվում է բնակավայրերում տեղադրել խաղային ատրակցիոններ փոքրերի համար, տաղավարներ մեծահասակների համար, նստարաններ, աղբամաններ, լուսավորություն, այն դարձնելով մեծերի ու փոքրերի ամենասիրելի վայրը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
3 982
Սպորտ
Աշտարակ քաղաքի Երևանյան և Պ․ Սևակի փողոցների ոռոգման համակարգի նորոգում   ՆՎԵՐ ՍԱՐԳՍՅԱՆ   13 փետրվար 2025 Ծրագրով առաջարկվում է Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում 44, 46, 48, 50, 77, 79, 81, 83, 85 տների, ինչպես նաև Պ․ Սևակի 18, 16, 14, 12, 10, 8, 6, 4, 2 տների հարակից այգիների ոռոգման ջրագծի նորոգում /անցկացում/։ Ծրագրի իրականացումը կնպաստի խմելու ջրի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև քաղաքի կանաչապատ տարածքների ընդլայնմանը։
0 111
Կանաչ համայնք և բարեկարգում
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիք կարևոր է

Անհայտ օգտատեր 1 ամիս առաջ
Փողոցների ջրահեռացման,ջրի խողովակների,կոյուղու և ասֆալտապատման հարցերով զբաղվեք առաջնահերթ!
Պատասխանել
Անհայտ օգտատեր 5 ամիս առաջ
Խնտրում ենք Սաղմոսավան գյուղի դպրոցի հետևի դաշտային ճանապարհը բարեկարգել. հնարավոր չէ բերքահավաք կատարել, քանի որ այն անանցանելի է մարդատար մեքենաների համար, ջրահեռացման համակարգը չկա:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 5 ամիս առաջ
Խնդրում եմ խիստ վերահսկողություն սահմանել Տիգրան Մեծ 25բ շենքինՈչ գիշեր կա և ոչ էլ ցերեկԱմեն բան իր չափ և սահմանն ունի։Ունչու մեկի պատճառով ողջ շենքը,նամանավանդ իմ ընտանիքը կորցնի իր անդորրը։Ապրում և պահում են ոչ պարկեշտ,մայր և դուստր են,ողջ օրը իրար են։Ամենաանշնորք բառերը միմիանց,ու որ հարևանը նկատողություն է անում,իրեն հետ էլ են վիճում։Իմ աղջիկը չի կարող նույնիսկ կենտոնանալ դասելին,հաճախում է դաշնամուր,քանոն և պար և սովորում է 7 րդ դասարանումԱյդ վայրենիները ապրում են անմիջապես իմ կողքը և տեղափոխվել են կողքի շենքից(Տիգրան Մեծի 25Ա ից)Խնդրում եմ հետևեք շենքի վիճակինՆախապես շնորհակալություն
Պատասխանել
Անհայտ օգտատեր 11 ամիս առաջ
Պահանջում եմ, որ Օրգով համայնքում գործի մանկապարտեզ և նախակրթարան։ Չի կարելի երեխաներին զրկել զարգանալու ու կրթվելու իրավունքից։ Լուծեք այդ հարցն էլ, որպեսզի չդիտարկվեն ու կենսունակ մնան մեր գյուղերը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 11 ամիս առաջ
Օրգով գյուղում չկա հանրային տրանսպորտ։ Երկրորդ խնդիրը դա էր։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 11 ամիս առաջ
Առաջարկում եմ վերացնել հին հիվանդանոցի շենքի դիմացի աղբավայրը
Պատասխանել
Անհայտ օգտատեր 12 ամիս առաջ
Խնդրում եմ Սիսակյան 14ի ջրի հարցը լուծել
Պատասխանել
Անհայտ օգտատեր 12 ամիս առաջ
Առաջարկում եմ աղբամաններ տեղադրել Նոր Երզնկա բնակավայրում,բարեկարգել մանկապարտեզի բակն ու ցանկապատը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 12 ամիս առաջ
Ոսկեվազ գյուղի Արարատյան փողոցի բնակիչները խնդրում են մաքրել ոռոգման այգիների ջրագիծը և տեղադրել աղբամաններ։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 12 ամիս առաջ
Ես կարծում եմ աղբամաններ կարելի է տեղադրել բոլոր գյուղերում` ինչպես նաև մանկական խաղահրապարակներ կառուցել
Պատասխանել
ՈՍԿԵՀԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ 12 ամիս առաջ
Առաջարկում եմ վերանորոգել  Նոր  Երզնկայի մանկապարտեզի բակը, ցանկապատը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 13 ամիս առաջ
Առաջարկում եմ Երևանյան փողոցի 38-ից 52-ն հասցեների միջև ընկած տարածքներում (ըստ համապատախան չափորոշիչների) տեղադրել աղբամաններ (ինչպես որ քաղաքի մյուս հատվածներում)։
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner