Այսօր: Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2020թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2388
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.07.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
03.07.20 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան 9 և Տ. Մեծի 34 շենքերի էներգարդյունավետ արդիականացման աշխատանքներ կիրականացվեն:Էներգախնայող համակարգերի ներդրմամբ կկատարվի բազմաբնակարան շենքերի արտաքին պատերի և տանիքի ամբողջական ջերմամեկուսացում:Արդյունքում՝ 50-60%-ով կկրճատվեն նշված 2 շենքերի 51 բնակարանների 249 բնակիչների գազի և էլեկտրականության ծախսերը: Կբարելավվի նաև շենքերի արտաքին տեսքը:Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 25%-ը` Աշտարակ համայնքը, իսկ 25%-ը հատկացվելու է ՄԱԶԾ «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ... Մանրամասն
24.06.20 ՀԱՅՏՆԻ ԵՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հունիսի 23-ին, ժամը 16.00-ին ավարտվեց Աշտարակի համայնքապետարանի «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակում հայտարարված նկարչական աշխատանքների մրցույթը, որի ամփոփման տվյալները ներկայացված են ստորև:

Ընտրությունը իրականացվել է առավելագույն թվով “Like”-երի /հավանումների/ արժանացած լուսանկարներն որոշելու միջոցով:

Լավագույն երեք նկարչական աշխատանքների հեղինակների աշխատանքները տեղադրվել են ԵՄ “Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք” ծրագրի Ֆեյսբուքյան էջում:

1. Շուխյան Գայանե - 10 տ.
2. Հովհաննիսյան Աշոտ - 11 տ.
3. Խաչատրյան Մարգարիտա - 12 տ.

23.06.20 ՊԱՀՊԱՆԵՆՔ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում: Բազմաբնակարան շենքերի բակերում, խանութներում, պուրակներում, քաղաքային զբոսայգում, փողոցում անցորդներին դիմակներ են բաժանել և խնդրել անպայման կրել դրանք:
Շնորհակալություն հայտնելով դիմակ կրող քաղաքացիներին, չկրողներին բարեկամաբար խորհուրդ տալով դիմակ օգտագործել՝ առաջարկել են, որ նրանք իրենց հերթին խրախուսեն դիմակ կրելը և հորդորեն շրջապատին ևս կրել դիմակ:

Պահպանենք հակահամաճարակային կանոնները, կոտրենք վարակի տարածման տեմպը, փրկենք կյանքեր:

22.06.20 «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
ՈւշադրությունԵՄ կայուն էներգիայի շաբաթը EU Sustainable Energy Week մեկնարկել է, և մենք հիշեցնում ենք Հայաստանում «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Соглашение мэров - Восток շրջանակներում կազմակերպվող մրցույթների մասին, որոնց մասնակցելիս համայնքների բնակիչները հնարավորություն կունենան շահելու տարբեր մրցանակներ, այնդ թվում.👉 հեծանիվներ 👉 էլեկտրական սկուտերներ 👉 թվային ֆոտոխցիկներ 👉 պլանշետներ👉 պայուսակներԱյս մրցանակները շահելու համար պահանջվում է մասնակցել ստորև ներկայացված 4 մրցույթներին և համաձայն յուրաքանչյուր միջացառման պայմանների և ժյուրիի որոշման զբաղեցնել առաջին երեք մրցանակային տեղերից մեկը:‼️👉Հայաստանի ... Մանրամասն
17.06.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Աշտարակի համայնքապետարանը «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակում հայտարարել է նկարչական աշխատանքների մրցույթ, որին մասնակցել են Գ. Ոսկանյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները և համայնքի շնորհալիները:

Լավագույն 3 նկարների ընտրությունը կիրականացվի առավելագույն թվով “Like”-երի /հավանումների/ արժանացած լուսանկարներն որոշելու միջոցով:

Մրցույթի 3 հաղթողների նկարների լուսանկարները կուղարկվեն ԵՄ “Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք” ծրագրին՝ դրանք ծրագրի Ֆեյսբուքյան էջում տեղադրելու նպատակով:

Մրցույթի անցկացման վերջնաժամկետն է ս/թ հունիսի 23-ը ներառյալ:

#ԵՄԿայունէներգիայիշաբաթ2020,

#ԵՄԿայունէներգիայիօրեր,

#Քաղաքապետերիդաշնագիրարևելք 

#EUSEW2020#comeast

12.06.20 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ /ՍԵԼՖԻՆԵՐԻ/ ՄՐՑՈՒՅԹ
 «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով լուսանկարչական մրցույթ:ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կանցկացվի 2020 թվականի հունիսի 22-26-ը:Հայաստանի համայնքների միությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարում է «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթ:Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների երեխաները և երիտասարդներըՊայմանները.մասնակիցները պետք է լուսանկարվեն (սելֆի) իրենց համայնքներում էներգախնայող / էներգաարդյունավետ կամ վերականգնվող էներգիայի (օրինակ՝ արևային ջրատաքացուցիչ կամ ֆոտովոլտային համակարգ և այլն) տեխնոլոգիաների ֆոնին,յուրաքանչյուր ... Մանրամասն
08.06.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ:Սիրելի հայրենակիցներ, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner