Աշտարակ համայնքի հարգելի' բնակիչներ․
Տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի և վարձակալության վարձավճարների գծով վճարումներ կարող եք կատարել Աշտարակի համայնքապետարանում և համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղադրված վճարային POS-տերմինալների միջոցով՝ առավել հարմարավետ պայմաններում և կիրառվող համեմատաբար ցածր միջնորդավճարներով։
Հարգանքով՝
Աշտարակի համայնքապետարան