16.03.2026թ. ժամը 12:00–ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ.
Լոտ 1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող, 02-116-0139-0025 ծածկագրով 0,6347հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2. Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրում գտնվող, 02-010-0111-0129 ծածկագրով 0,5328հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում գտնվող, 02-061-0107-036 ծածկագրով 0,4հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Մրցույթի լոտերի նախավճարը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը: Եթե մասնակիցը մրցույթում չի հաղթել, ապա նախավճարի գումարը վերադարձվում է նրան: Մրցույթում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 11.03.2026թ:
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26
Աշտարակի համայնքապետարան