23.03.2026թ. ժամը 12:00–ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ.
Լոտ 1. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայր, 6-րդ փողոց, N 17/2 հասցեում գտնվող, 02-008-0510-0003 ծածկագրով 0,04606հա բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս 50 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Մրցույթի լոտերի նախավճարը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը: Եթե մասնակիցը մրցույթում չի հաղթել, ապա նախավճարի գումարը վերադարձվում է նրան: Մրցույթում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 18.03.2026թ:
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26
Աշտարակի համայնքապետարան