Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Ակնկալում ... Մանրամասն
08.07.24 Իրականացվում է Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը

Հայաստանի կենտրոնական բանկի կողմից իրականացվում է Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:

Հայաստանի կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ։

28.05.24 Աշտարակ համայնքը մասնակցեց Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 106-ամյակի միջոցառմանը
106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց նորանկախ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այս առիթով Ապարանում այսօր ոգեշնչման միջոցառում էր։ Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հաղթանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 106-ամյակի միջոցառման շուրջ էին հավաքվել Հայաստանի համայնքների և մարզերի բնակիչները՝ ներկայացնելու իրենց համայնքի մարզական ու մշակութային առանձնահատկությունները, ավանդական խոհանոցը։ Միջոցառմանը ներկայացված էր նաև Աշտարակ համայնքը։ Մշակութային, արվեստանմուշների, ու համայնքին բնորոշ ուտեստների տաղավարներում ներկայացված էին Աշտարակ համայնքին բնորոշ կոլորիտը։ Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, ավանդական ... Մանրամասն
24.05.24 Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ

Սիրելի շրջանավարտներ, տոնական այս օրը շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։

Այսօր դուք թևակոխում եք մի նոր շրջան, որտեղ ունենալու եք ավելի շատ մարտահրավերներ և պարտականություններ, ավելի լայն ասպարեզ ինքնադրսևորման և ինքնահաստատման համար, ավելի մեծ պատասխանատվություն ձեր կյանքի և մեր երկրի ապագայի նկատմամբ։

Ցանկանում եմ, որ լինեք ուժեղ և պայքարող, իմաստուն և հավատարիմ ձեր արժեքներին, ու հաջողությունը անպայման կուղեկցի ձեզ։

Շնորհավորում եմ նաև մեր սիրելի ուսուցիչներին և շնորհակալություն եմ հայտնում նրանց ազգանվեր գործի համար։
Հաջողություն եմ ցանկանում բոլորին: 

18.04.24 Ծանուցում․ 2024 թվականին Աշտարակ համայնքի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման վերաբերյալ Աշտարակի համայնքապետարանը ստացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է  Աշտարակ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երկու ծրագրային հայտերի՝ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում և Արուճ, Կոշ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում խաղահրապարակների կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագիր և Աշտարակ համայնքի Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային ... Մանրամասն
28.03.24 Շարունակվում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը
Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից են ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, մարդկային կապիտալի զարգացումը։ Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և բնակարանային մատչելիության ապահովումը։Հաշվի առնելով վերը նշվածը՝ Կառավարությունը շարունակում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը՝ բարձրացնելով արդեն իրականացված ծրագրերի հասցեականությունն ու թիրախայնությունը։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի ... Մանրամասն
04.03.24 Տեղի ունեցավ հանրային քննարկում համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ
«Մասնակցային բյուջետավորման մեթոդաբանությունը Հայաստանում» նախագծի շրջանակում մարտի 1-ին Աշտարակ քաղաքում իրականացվեց հանրային մեծ քննարկում՝ ներգրավելով խոշորացված համայնքի վարչական շրջանների պաշտոնյաներին, համայնքի բնակիչներին, քաղաքացիական հասարակության և մեդիա ներկայացուցիչներին։ Հանրային քննարկման նպատակն էր նպաստել համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և խթանել բնակիչների մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացմանը։ Հանրային քննարկումը կազմակերպվել էր Աշտարակի համայնքապետարանի և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։ Քննարկմանը ներկա ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման ... Մանրամասն
26.01.24 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աշտարակ համայնքի հարգելի բնակիչներ,Աշտարակ  համայնքի  ավագանու 2024  թվականի  հունվարի  17-ի  թիվ 6-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման մշտական հանձնաժողով՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանի նախագահությամբ, հաստատվել են հանձնաժողովի լիազորությունները և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Քաղաքացիների կողմից մասնակցային բյուջետավորման գործընթացում ծրագրային առաջարկությունների՝ առաջարկ-նախագծերի, ներկայացման մեկնարկը փետրվարի 1-ն է, ավարտը՝ փետրվարի 15-ը։ Շահագրգիռ յուրաքանչյուր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner