Աշտարակ համայնքի սիրելի բնակիչներ,
Հայտնում ենք, որ մեկնարկել է մեր համայնքի բնակիչների ներկայացրած մասնակցային բյուջետավորման ծրագրերի քվեարկության փուլը։
Այս տարի համայնքապետարանը ստացել է ընդհանուր առմամբ 73 հայտ, որոնք հանձաժողովի կողմից ուսումնասիրվել, ֆիլտրվել են, և արդյունքում ունենք 5 առաջարկ-ծրագիր։
Առաջարկ-ծրագրերին կարող եք ծանոթանալ համայնքապետարանի կայքում և քվեարկել ձեր հավանած ծրագրի օգտին։
Հիշեցնենք, որ քվեարկությանը կարող են մասնակցել 16 տարին լրացած Աշտարակ համայնքում հաշվառցած բոլոր բնակիչները։ Քվեարկել կարող եք մինչև մարտի 18-ը ներառյալ։
Քվեարկե՜ք, մասնակցե՜ք համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը և օգնե՜ք ձեր համայնքի բնակիչներին իրականություն դարձնել իրենց գաղափարները։