30.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
|
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Ակնկալում ...
Մանրամասն |
|
07.03.25
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ
|
Աշտարակ համայնքի սիրելի բնակիչներ,Հայտնում ենք, որ մեկնարկել է մեր համայնքի բնակիչների ներկայացրած մասնակցային բյուջետավորման ծրագրերի քվեարկության փուլը։ Այս տարի համայնքապետարանը ստացել է ընդհանուր առմամբ 73 հայտ, որոնք հանձաժողովի կողմից ուսումնասիրվել, ֆիլտրվել են, և արդյունքում ունենք 5 առաջարկ-ծրագիր։Առաջարկ-ծրագրերին կարող եք ծանոթանալ համայնքապետարանի կայքում՝ https://ashtarak.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&nt=1&tv=-4&g=a8948c96-14bf-4d72-967c-0890bd28df28 և քվեարկել ձեր հավանած ծրագրի օգտին։Հիշեցնենք, որ քվեարկությանը կարող են մասնակցել 16 տարին լրացած Աշտարակ համայնքում հաշվառցած բոլոր բնակիչները։ Քվեարկել կարող եք մինչև մարտի 18-ը ներառյալ։Քվեարկե՜ք, մասնակցե՜ք ...
Մանրամասն |
|
19.02.25
Զարգացնող մանկապարտեզներ Աշտարակ համայնքում
|
Փետրվարի 17-ին «Զարգացնող մանկապարտեզներԱշտարակ համայնքում» ծրագրի շրջանակներում Աշտարակ համայնքի երեք բնակավայրերիմանկապարտեզներում (Աշտարակ համայնքի թիվ 2 Արևիկ մանկապարտեզ, Սասունիկի թիվ 7 Արմինե Կարապետիի անվան մանկապարտեզ, Աղձքի թիվ 14 Զանգակ մսուր-մանկապարտեզ) բացվեցին արտ-թերապիայի սենյակներ։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել նախադպրոցական կրթական հաստատություններ հաճախող երեխաների մտքի զարգացմանը և հոգեբանական կայունությանը։ 2023 թվականին Աշտարակ համայնքում ձևավորվեց համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին, որը hնարավորություն է տալիս համայնքի երիտասարդներին և կանանց ...
Մանրամասն |
|
17.02.25
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Աշտարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, Հայտարարագրի լրացման քայլերին ծանոթացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է իրազեկման հանդիպում Աշտարակ քաղաքում, որի ընթացքում ՀՀ ՊԵԿ մասնագետները մանրամասն կներկայացնեն հայտարարագրի լրացման ընթացակարգը և կպատասխանեն հարցերին։ Հանդիպման օր՝ փետրվարի 19, ժամը 12։00 Հասցե՝ Աշտարակի համայնքապետարան (ք․ Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրապարակ 7) Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նշված հղումով։
|
|
30.01.25
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
|
Աշտարակ համայնքի հարգելի բնակիչներ,Աշտարակ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 3-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման մշտական հանձնաժողով՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանի նախագահությամբ։ Հաստատվել են հանձնաժողովի լիազորությունները և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Քաղաքացիների կողմից մասնակցային բյուջետավորման գործընթացում ծրագրային առաջարկների ներկայացման մեկնարկը 2025 թվականի փետրվարի 1-ն է, իսկ ավարտը՝ փետրվարի 10-ը։ Շահագրգիռ յուրաքանչյուր ոք՝ համայնքի բնակիչներ, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբեր, քաղաքացիական հասարակություն և հասարակական ...
Մանրամասն |
|
28.01.25
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, որ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը` հանուն Հայաստանի հզորացման ու վերելքի: Վստահ եմ, որ մեր բանակը շարունակելու է իր հզորացումը` ապահովելով գալիք սերունդների արժանավայել և անվտանգ կյանքը: Խոնարհվում եմ իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների առջև, իսկ մեր քաջ զինվորներին անփորձանք ծառայություն և բարի տունդարձ եմ մաղթում:  Փառք Հայոց բանակին:
|
|
20.01.25
ԻՆՉՊԵ՞Ս ՁՄՌԱՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱԽՍԸ
|
Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով առավել էներգաարդյունավետ դառնալով, բնակիչները կարող են նվազեցնել էներգիայի կորուստները և գումար տնտեսել։ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակել է էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանը նպաստող «Քո էներգիտարանը» խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնել տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, ջերմային հարմարավետությունը ...
Մանրամասն |
|
06.01.25
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ արդեն 2-րդ անգամ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրում տեղի է ունենում Հոգեւոր երաժշտության ամենամյա փառատոնը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել փառատոնին: Ներկա էին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։Հոգեւոր երաժշտության միջոցառումը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ:Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |