30.06.22
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
|
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ...
Մանրամասն |
|
17.06.22
Քննարկվում է համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ծրագիրը
|
Հունիսի 10-ին տեղի ունեցավ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ 2-ին` Աշտարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ծրագրին, մասնակցելու հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը:Ժողովի ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալ Շանթ Վահանյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում կոմունալ ծառայությունների համար ընտրված անհրաժեշտ ավտոմեքենաների ցանկը։Ներկայացվեց նաև մասնակից բնակավայրերում անցկացված քննարկումներն՝ ուղղված ծրագրի ընտրությանը և ծրագրով նախատեսված համայնքային ներդրմանը։Ժողովի ավարտին որոշվեց ծրագրին մասնակցելու համար հաստատել մասնակից բնակավայրերի որոշմամբ ձևավորված նախաձեռնող խմբի կողմից նախապատրաստված ծրագրի առաջարկը։ Նախաձեռնող խմբում ընդգրկված ...
Մանրամասն |
|
|
03.06.22
ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
|
Հարգելի՛ բնակիչներ Հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին` Աշտարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ծրագրին մասնակցելու հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ին գալ Աշտարակի համայնքապետարան /ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու անվան հրապարակ 7/։ Ձեր հարցերը նախապես կարող եք ուղարկել ashtarakmunicipality@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել /0232/ 3-10-26 հեռախոսահամարով։ Համայնքային ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի ֆեյսբուքյան էջում:
|
|
02.06.22
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՐՎԱ ՏՈՆԸ՝ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ
|
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Աշտարակի Կոմիտասի անվան կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ մանկական միջոցառում: Մանուկների օրը զարդարեցին հենց իրենց սիրելի հեքիաթների հերոսները և ծաղրածուն` երգերով, պարերով ու խաղերով լի շոու ծրագրերով: Ուրախ ենք, որ երեխաների օրը վերածվեց փոքրիկ տոնի: Շնորհավորում ենք բոլոր երեխաներին այս պայծառ տոնի կապակցությամբ:
|
|
30.05.22
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի ծնողներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Աշտարակի համայնքապետարանը կազմակերպում է մանկական միջոցառում Աշտարակ քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 16։30-ին։ Մանուկների օրը կզարդարեն փոքրիկների սիրելի հեքիաթների հերոսները և ծաղրածուն՝ երգերով, պարերով, խաղերով լի իրենց շոու ծրագրերով։ Սիրով սպասում ենք բոլոր փոքրիկներին։
|
|
14.04.22
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Ապրիլի 11-ին Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Աշտարակ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը վարում էր Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։ Ներկա էին ավագանու 20 անդամ։ Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի՝ նիստի ընթացքում քննարկվեցին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից հանձնաժողովի կազմը հաստատելու, համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն կատարելու, «Արագածոտն» ՋՕԸ-ին ֆինանսական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող գրքերն անվճար, անհատույց տրամադրելու մասին հարցերը։ Այս հարցի առնչությամբ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը նշեց, որ խոշորացված համայնքում նախատեսվում է միջազգային չափանիշներին ...
Մանրամասն |
|
07.04.22
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու աղջիկներ  Շնորհավորում եմ ձեզ Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով։ Մաղթում եմ, որ Սուրբ Աստվածածնի օրհնությունը ուղեկցի ձեզ ամբողջ կյանքի ընթացքում։  Թող հոգատարությունը, սերն ու նվիրումը լինեն ձեր մշտական ուղեկիցը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |