Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Մահվան վկայականը ստացողի անձնագիրը և նրա պատճենը,
2. Մահացածի անձնագիրը,
3. Թաղամասային բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին:
Այնուհետև ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձև, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից:
Աշտարակի համայնքապետարանիի ՔԿԱԳ-ի հասցեն է` ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65, հեռախոս` 3-32-95, բաժնի գլխավոր մասնագետ` Անուշ Գրիգորյան: