Հայտարարությունների քանակը`
265
|
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/12/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Աշտարակի համայնքապետարանն առաջարկում է պայմանագրային հիմունքներով համագործակցություն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հրապարակային օֆերտայի հիման վրա՝ Աշտարակ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 8-ի N 61-Ա որոշմամբ հաստատված կարգի պահանջները կատարելու նպատակով:
Աշտարակի համայնքապետարանը համագործակցության շրջանակներում սոցիալապես անապահով քաղաքացիների համար առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերման նպատակով առաջարկում է մթերային, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների և դեղորայքի մատակարարմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններին դիմել համայնքապետարան՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը: Նպատակն է համայնքի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, ընտանիքներին, առավել խոցելի խմբերին ցուցաբերել հրատապ և նպատակային աջակցություն՝ բարելավելով նրանց կենցաղային պայմանները և ապահովելով կենսական նվազագույն պահանջները։
Համագործակցության առաջարկները կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ հասցեով․
- ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հրապարակ 7, Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժին, էլ․ հասցե՝ ashtarakmunicipality@gmail.com:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել +37423231026*116, +37433245400 հեռախոսահամարներով։
Հարգանքով՝
Աշտարակի համայնքապետարան
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
01/12/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Աշտարակի համայնքապետարանը համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով ձևավորում է մշտական գործող հանձնաժողով՝ համաձայն Աշտարակ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 8-ի N 61-Ա որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարությունը հրապարակելուց հետո տասն օրվա ընթացքում՝ դիմելով համայնքապետարան:
Անդամակցության առաջարկները կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ հասցեով․
- ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հրապարակ 7, Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժին, էլ․ հասցե՝ ashtarakmunicipality@gmail.com:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել +37423231026*116, +37433245400 հեռախոսահամարներով։
Հարգանքով՝
Աշտարակի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/12/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Աշտարակ համայնքի հարգելի' բնակիչներ․
Տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի և վարձակալության վարձավճարների գծով վճարումներ կարող եք կատարել Աշտարակի համայնքապետարանում և համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղադրված վճարային POS-տերմինալների միջոցով՝ առավել հարմարավետ պայմաններում և կիրառվող համեմատաբար ցածր միջնորդավճարներով։
Հարգանքով՝
Աշտարակի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓ. ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁ․ ԵՎ ԿԱՌ․ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
27/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
28.11.2025թ. ժամը 12:00–ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ․
Լոտ 1. Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրում գտնվող, 02-093-0002-0114 ծածկագրով 0,01658 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 5 000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2. Աշտարակ համայնքի Լեռնարոտ բնակավայրում գտնվող, 02-050-0106-0024 ծածկագրով 0,591 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3. Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող, 02-080-0120-0099 ծածկագրով 0,1684 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 4. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող, 02-008-0118-0156 ծածկագրով 0,58488 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 5. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող, 02-112-0146-0143 ծածկագրով 0,671595 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս /0,63526 հա-արոտավայր և 0,036335 հա-վարելահող/ 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 6. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում գտնվող, 02-017-0167-0115 ծածկագրով 5,68741 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 7. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում գտնվող, 02-017-0167-0112 ծածկագրով 0,61045 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 8. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող, 02-001-0806-0125 ծածկագրով 1,09907 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 9. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող, 02-001-0678-0007 ծածկագրով 0,068827 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 10. Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող, 02-028-0202-0056 ծածկագրով 0,7116 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 11. Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող, 02-028-0202-0055 ծածկագրով 0,5272 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ.
Լոտ 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արտակի փողոց, N 1/4 հասցեում գտնվող, 02-001-0265-0067 ծածկագրով 50քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս՝ 50 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վճարի մեկնարկային գինը 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արտակի փողոց, N 1/3 հասցեում գտնվող, 02-001-0265-0114 ծածկագրով 41,4քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս՝ 50 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վճարի մեկնարկային գինը 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց, N 17/1 հասցեում գտնվող, 02-001-0087-0034 ծածկագրով 20քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս՝ 50 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վճարի մեկնարկային գինը 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վաղարշապատի խճուղի, N 5/3 հասցեում գտնվող, 02-001-0409-0033 ծածկագրով 1372քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս՝ 60 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վճարի մեկնարկային գինը 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 5. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 1-ին փողոց, N 14/9 հասցեում գտնվող, 02-095-0012-0104 ծածկագրով 45,6քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս՝ 50 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վճարի մեկնարկային գինը 25 000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 6. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 1-ին փողոց, N 14/10 հասցեում գտնվող, 02-095-0012-0105 ծածկագրով 42,6քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս՝ 50 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վճարի մեկնարկային գինը 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 7. Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրի 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, N 6/1 հասցեում գտնվող, 02-114-0561-0002 ծածկագրով 207,3քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս՝ 60 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վճարի մեկնարկային գինը 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ։
Մրցույթների լոտերի նախավճարը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 25.11.2025թ:
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26
Աշտարակի համայնքապետարան
|
| | |
|
|
|
«ԱՐԶՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՎԻԱՄՈԴԵԼԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/10/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ «Արզնի» օդանավակայանում կանցկացվի Ավիամոդելային երրորդ փառատոնը։
Փառատոնի շրջանակներում կգործեն երկու հարթակ․
• Թռիչքուղու հարթակ, որտեղ իրենց մոդելներով թռիչքներ կիրականացնեն պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելիստները, Հայաստանում գործող խմբերը, ինչպես նաև` բարձրագույն և այլ ուսումնական հաստատությունների լաբորատորիաները,
• Ցուցադրական հարթակ, որտեղ իրենց պատրաստի մոդելները կամ ձեռքբերումները կներկայացնեն ավիամոդելիստները, Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երը, այլ լաբորատորիաներ։
Միաժամանակ տեղեկացվում է, որ մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տեղափոխումն իրականացվելու է Աշտարակի համայնքապետարանի միջոցներով։
Հարցերի դեպքում զանգահարել /0232/ 3-10-26*110 հեռախոսահամարով։
Աշտարակի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
05/09/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/12/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի կարիքների համար հայտարարված N ՀՀԱՄԱՇՏ-ՀԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով Աշտարակ համայնքի Գիտավան ՌՖԷԻ թաղամասում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների ձեռքբերման ՀԲՄ գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի թիվ 3 արձանագրության 5-րդ կետով ընդունված որոշմամբ ընտրված /հաղթող/ մասնակից է ճանաչվել «Ավանգարդ շին» ՍՊԸ և ԷԿՈ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԸ։ «Ավանգարդ շին» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում Արա Բաղդասարյանը: Վերջինս Աշտարակ համայնքի ավագանու անդամ է, որի հետ գտնվում եմ քաղաքական հարաբերությունների մեջ:
Որպես պաշտոն զբաղեցնող անձ՝ նախքան պայմանագիր կնքելը, հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ:
|
| | |
|
|
|
ՖԻԶ․ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/07/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/08/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման Հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին՝ ռազմավարական ուղղության «Մասնավոր նպատակ 1.2» կետի «Գործողություն 1»-ի պահանջի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:
Հարցաշարն անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5։
|
| | |
|
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/05/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/06/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
16.06.2025թ. ժամը 12:00–ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի աճուրդ-վաճառք.
Լոտ 1. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 1-ին փողոց, N 3/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-017-0025-0012/ անշարժ գույք՝ /118,44քմ մակերեսով վարչական շենք և 0,01453հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս/ մեկնարկային գինը 4 200 000 / չորս միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 1-ին փողոց, N 3/3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-017-0025-0011/ անշարժ գույք՝ /147,96քմ մակերեսով վարչական շենք և 0,01775հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս/ մեկնարկային գինը 5 200 000 / հինգ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 1-ին փողոց, N 3/4 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-017-0025-0013/ անշարժ գույք՝ /50,73քմ մակերեսով վարչական շենք և 0,00586հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս/ մեկնարկային գինը 1 800 000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 4. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 1-ին փողոց, N 3/5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-017-0025-0014/ անշարժ գույք՝ /46,7քմ մակերեսով վարչական շենք և 0,00556հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս/ մեկնարկային գինը 1 600 000 /մեկ միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Պ. Պռոշյան փողոց, N 16/22 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0042-0286/ 24քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Վ․ Համբարձումյան փողոց, N 1/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0115-0098/ 25,7քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 7. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Վ․ Համբարձումյան փողոց, N 1/5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0115-0099/ 26,9քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 8. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Տիգրան Մեծի փողոց, N 69/12 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0843-0319/ 29,5քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս: Լոտ 9. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Ն․Աշտարակեցու փողոց, N 82/26 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0042-0283/ 24քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 10. Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայր, Այգեգործական թաղամաս, 9-րդ փողոց, N 56 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-106-0118-0030/ 476քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 11. Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայր, Այգեգործական թաղամաս, 9-րդ փողոց, N 58 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-106-0118-0031/ 478քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 12. Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայր, Այգեգործական թաղամաս, 9-րդ փողոց, N 60 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-106-0118-0032/ 486քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 13. Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայր, Այգեգործական թաղամաս, 9-րդ փողոց, N 62 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-106-0118-0033/ 653քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս: Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
N 5, 6, 7 լոտերի մեկնարկային գինը 1 000 000 ՀՀ դրամ, N 8, 9 լոտերի մեկնարկային գինը 500 000 ՀՀ դրամ, N 10, 11, 12 և 13 լոտերի մեկնարկային գինը կադաստրային արժեքի 500%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 50%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 13.06.2025թ:
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26
Աշտարակի համայնքապետարան
|
| | |
|
|
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/03/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/04/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
<<Առավոտ>> օրաթերթի 06.03.2024թ. համարում տպագրված 07․04․2025թ․ ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կայանալիք համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքը և հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթը համարել չեղյալ։
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26:
Աշտարակի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լուսինե Արամյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/03/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
11/04/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` Աշտարակ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետևյալ թափուր պաշտոնների համար.
1. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԵՐԶՆԿԱՅԻ ԹԻՎ 6 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
2. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԲԻԻ ԹԻՎ 12 ԵՐԵՔՆՈՒԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
3. <<ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՋԱՆԻ ԹԻՎ 16 ՀՈՎԻՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
Որակավորման պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամզինվորական կցագրման վկայական.
9) նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)
10) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը կանցկացվի 2025թ.-ի ապրիլի 21-ին, ժամը 11։00-ին Աշտարակի համայնքապետարանի շենքում: Հասցեն` ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հրապարակ 7, 3-րդ հարկ, Նիստերի դահլիճ, հեռախոս` /0232/ 3-10-26, էլեկտրոնային հասցե` ashtarak.aragatsotn@mta.gov.am: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմում /թիվ 5 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*120/: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2025թ.-ի ապրիլի 11-ը, ժամը 15:00: Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ, ներկայացնելով անձնագիրը: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու կարող են դիմել Աշտարակի համայնքապետարան, 2-րդ հարկ, թիվ 5 սենյակ, հեռախոս /0232/ 3-10-26*120: Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ կհրապարակվի azdarar.am կայքում, առնվազն 1 շաբաթ առաջ:
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լուսինե Արամյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/03/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/03/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար.
1. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ /ծածկագիր` 2․2-8/
2. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 2․3-37/
3. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 2․3-39/
4. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 2․3-18/
5. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 3.1-24/
6. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 3.1-29/
7. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 3.1-49/
8. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 3.1-50/
9. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 3․1-48/
10. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 3․1-20/
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ.
ա/ գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը, ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ Կառավարության 2019թ.-ի փետրվարի 15-ի թիվ N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,
դ/ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
ե/ երկու լուսանկար 3x4 չափսի,
զ/ անձնագրի պատճենը
է/ աշխատանքային գրքույկի պատճենը:
Պատճենների հետ ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները:
Մրցույթը կանցկացվի 2025թ.-ի ապրիլի 7-ին, ժամը 1100-ին Աշտարակի համայնքապետարանի շենքում: Հասցեն` ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հրապարակ 7, 3-րդ հարկ, Նիստերի դահլիճ, հեռախոս` /0232/ 3-10-26, էլեկտրոնային հասցե` ashtarak.aragatsotn@mta.gov.am: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմում /թիվ 5 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*120/, ինչպես նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչությունում /հեռ. /0232/ 3-63-78/, որտեղ կարելի է ստանալ նաև հավելյալ տեղեկատվություն: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2025թ.-ի մարտի 24-ը, ժամը 15:00: Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ, ներկայացնելով անձնագիրը: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրի հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Աշտարակի համայնքապետարան, 2-րդ հարկ, թիվ 5 սենյակ, հեռախոս /0232/ 3-10-26*120: Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ կհրապարակվի azdarar.am կայքում, առնվազն 1 շաբաթ առաջ:
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
| | |
|
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓ. ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/03/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/04/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
07.04.2025թ. ժամը 12:00–ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ.
Լոտ 1. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում գտնվող, 02-020-0501-0511 ծածկագրով 2,2616հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։
Լոտ 2. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող, 07-050-0139-0025 ծածկագրով 0,6347հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3. Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրում գտնվող, 02-010-0111-0129 ծածկագրով 0,5328հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 4. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող, 02-008-0118-0156 ծածկագրով 0,58488հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 5. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող, 02-113-0239-0132 ծածկագրով 0,012հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 5 000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 6. Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող, 02-080-0120-0099 ծածկագրով 0,1684հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 7. Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրում գտնվող, 02-093-0002-0114 ծածկագրով 0,01658հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր 25 տարի ժամկետով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 5 000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Մրցույթի լոտերի նախավճարը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 02.04.2025թ:
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26
Աշտարակի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/03/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/04/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
07.04.2025թ. ժամը 12:00–ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք.
Լոտ 1. Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 02-004-0217-0001 ծածկագրով 0,1398հա այլ հողատեսք և 02-004-0207-0080 ծածկագրով 0,2862հա այլ հողատեսք։
Լոտ 2. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող 02-008-0148-0025 ծածկագրով 1,0604հա այլ հողատեսք և 02-008-0165-0035 ծածկագրով 0,3054հա այլ հողատեսք։
Լոտ 3. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում գտնվող 02-061-0200-0127 ծածկագրով 1,53հա այլ հողատեսք։
Լոտ 4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Վ. Համբարձումյան փողոց, N 1/3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0115-0097/ 415քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Վառոյի Ձորակ 3-րդ թաղամաս, N 116 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0029-0028/ 1405քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Արա-2 թաղամաս, 8-րդ փողոց, N 2/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0414-0062/ 1212քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 7. Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայր, Զորավար Անդրանիկի փողոց, 13-րդ փակուղի, N 2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-109-0081-0010/ 510քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 8. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայր, 9-րդ փողոց, N 13 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-017-0038-0006/ 1190քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 9. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Ն․ Աշտարակեցու փողոց, N 82/26 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0042-0283/ 24քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 10. Աշտարակ համայնքի Օշական բնակավայր, Մ. Հովհաննիսյան փողոց, 6-րդ փակուղի, N 14/4 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-113-0082-0044/ 267քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 11. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայր, 4-րդ փողոց, N 32/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-008-0010-0120/ 351քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 12. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայր, 6-րդ փողոց, N 8/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-008-0524-0005/ 455քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 13. Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայր, 10-րդ փողոց, 6-րդ փակուղի, N 12 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-010-0035-0002/ 1142քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 14. Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայր, 10-րդ փողոց, 6-րդ փակուղի, N 10 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-010-0035-0003/ 1149,9քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 15. Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայր, 5-րդ փողոց, N 15 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-106-0002-0011/ 925,9քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 16. Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայր, 9-րդ փողոց, N 1/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-108-0027-0050/ 600քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 17. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Արա-2 թաղամաս, 8-րդ փողոց, N 16/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0414-0061/ 1212քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 18. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Արա-2 թաղամաս, 17-րդ փողոց, N 2/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0419-0069/ 1189քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:
Լոտ 19. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայր, 1-ին փողոց, N 38/5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-068-0019-0136/ 1418քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։
Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: N 1, 2, 3 լոտերի մեկնարկային գինը հաշվել կադաստրային արժեքի 200%-ի չափով, N 9 լոտի մեկնարկային գինը՝ 500 000 ՀՀ դրամ, մյուս լոտերի համար՝ կադաստրային արժեքի 100%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 50%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև 04.04.2025թ:
Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:
Հեռ. /0232/ 3-10-26
Աշտարակի համայնքապետարան
|
| | |
|
|
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|